Կառլ Մարքսի տուն
Կառլ Մարքսի տուն | |
---|---|
Տեսակ | թանգարան և հայրենի տուն |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Թրիեր |
Հասցե | Brückenstr. 10, 54290 Trier[1] |
Հիմնադրվել է | 1947 |
Այցելուներ | մոտ 32 000 մարդ |
Կայք | fes.de/museum-karl-marx-haus/(գերմ.) |
Կառլ Մարքսի տուն (գերմ.՝ Karl-Marx-Haus), տուն-թանգարան Գերմանիա Ռայնլանդ Պֆալց հողի վրա գտնվող Թրիեր քաղաքում։ 1818 թվականին այս տանն է ծնվել ժամանակակից սոցիալիզմի և կոմունիզմի հայրը՝ Կառլ Մարքսը։ Թանգարանը նվիրված է Կառլ Մարքսի կյանքին ու ստեղծագործություններին, ինչպես նաև կոմունիզմի պատմությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան նշանակալիությունն աննկատ է մնացել մինչև 1904 թվական, երբ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ջանում էր գնել այն, ինչը հաջողվեց 1928 թվականին։ 1933 թվականին, երբ Նացիստական կուսակցությունը իշխանության եկավ, շենքը բռնագրավվեց և վերածվեց տպարանի։
1947 թվականի մայիսի 5-ին շենքը բացվել է որպես Կառլ Մարքսի կյանքին ու ստեղծագործություններին նվիրված թանգարան։ 1968 թվականին այն ինտեգրվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամին, բարեգործական հիմնադրամ, որը սերտորեն համագործակցում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ։ 1983 թվականի մարտի 14-ին, Մարքսի մահվան 100-ամյա տարելիցին, թանգարանը վերաբացվեց մեկ տարվա վերանորոգումից հետո։
2005 թվականին Կառլ Մարքսի տուն-թանգարանը կրկին փակվել է երեք ամսով։ Վերաբացման միջոցառմանը ներկա են գտնվել Անկե Ֆուկսը, Ֆրանց Մյունտեֆերինգը, Կուրտ Բեկը և Հելմուտ Շրյոերը։ Ցուցահանդեսն այժմ ներառում է նաև կոմունիզմի պատմությունը Խորհրդային Միությունում, Չինաստանում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Կառլ Մարքսի տուն-թանգարանը տարեկան ունենում է շուրջ 32000 այցելու, որոնց մոտ մեկ երրորդը զբոսաշրջիկներ են Չինաստանից, որոնց համար Կառլ Մարքսի տուն-թանգարանը Գերմանիայի գլխավոր տեսարժան վայրերից է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heinz Monz: Das Karl-Marx-Geburtshaus in Trier. Grundrißzeichnungen von Johann Monz. Hrsg. von der Karl-Marx-Haus-Verwaltung. Trier 1967. Inhaltsverzeichnis online
- Albert Rauch: Das Karl-Marx-Geburtshaus in Trier. Ergänzungen zu einer Broschüre von Heinz Monz (Trier 1967). In: Neues Trierischen Jahrbuch 1973. Trier 1973, S. 113-115.
- Karl-Marx-Haus Trier. Bilddokumente über das Geburtshaus von Karl Marx in Vergangenheit und Gegenwart. 2. Aufl. Trier 1977.
- Karl-Marx-Haus. Museum Bibliothek Forschungsinstitut. Ein Gang durch das Geburtshaus von Karl Marx. Trier 1979.
- Peter Graffga: Anmerkungen zum Verhältnis Schule und Museum: Das Beispiel Karl-Marx-Haus Trier. Sonderdruck, Trier 1980.
- Helmut Elsner: museum. Karl-Marx-Haus Trier. Westermann Verlag, Braunschweig 1983. ISSN 0341-8634
- Jürgen Herres: Das Karl-Marx-Haus in Trier. 1727 - heute. Neu GmbH Trier 1993. ISBN 3-926132-19-1.
- Beatrix Bouvier und Mario Bungert: Karl Marx (1813-1883) Leben - Werk - Wirkung bis zur Gegenwart. Ausstellung im Geburtshaus in Trier, Hrsg. Friedrich-Ebert-Stiftung, Bonn 2005. ISBN 3-89892-379-7.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ցուցասրահներ, 2003
-
Ցուցասրահներ, 2003
-
Չինական նշաններ
-
Մարքսի կիսանդրին տան այգում
-
Կուրտ Տիդկեի գլխավորած պատվիրակությունն այցելում է Մարքսի տուն-թանգարան (1978)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Մարքսի տուն» հոդվածին։ |
|